Անձամբ ինձ համար առավել քան կանխատեսելի էր, որ իբրև թե ԻԶՄ-եր չունեցող, բայց իրականում լածիրակիզմը որպես գլխավոր ուղղվածություն որդեգրած քաղաքական ուժը ամեն ինչ անելու է այս ոչ լեգիտիմ ԱԺ-ն բառդակի վերածելու համար: Էդգար Ղազարյանի ելույթն ընդամենը պատճառ էր: Ընդդիմության, ավելի ճիշտ, մանդատ վերցնողների մասով դեռ կխոսենք, բայց պետք է շեշտել, որ բավական էր ընդամենը հետևել նախընտրական քարոզարշավին, տեսնել, թե լածիրակիստների առաջնորդը ինչպես է հարձակվում, մատ թափ տալիս սովորական մարդկանց վրա, ինչպես է մարդկանց ասում՝ դուք ինչու՞ չեք զոհվել, և մնացած միջադեպերը, հասկանալու համար, թե ինչ է սպասվում սրանց իշխանության մնալու դեպքում: Այդ ամենը պլան Բ չունեցող մանդատ վերցնողները պետք է հասկանային մանդատները վերցնելուց առաջ: Լածիրակիստները տեսարաններ պետք է ապահովեն, դա էլ անելու են: Յուրաքանչյուր իշխանության ձեռնտու է ունենալ ոչ կոնֆլիկտային ԱԺ, բայց՝ ոչ սրանց: Սրանց խնդիրներն այլ են:
Հեռուստատեսային ոլորտի մարդ լինելով՝ ժամանակին շատ եմ խոսել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի մասին, հիմա այդ «կիսաբաց լուսամուտները» տեղափոխվել են ԱԺ, որտեղ գաստրոլներով հանդես են գալիս «բերանբաց կիսամուտները»: Հիշու՞մ եք՝ կային ժամանակներ, որ մենք կրկեսի վերածելու երկիր չունեինք, բայց մեր երկիրը նույնիսկ կրկեսի չվերածվեց, այլ՝ անասնաֆերմայի: Ափսոս...
Արամ Աբաջյան