Երանելի մարտիրոս Բարաղամը խոր ծերության հասակում դատի տրվեց և բազում տանջանքներ կրեց Քրիստոսի անունը խոստովանելու համար:
Վերջապես անօրենները կուռքերին պաշտել ստիպելու նպատակով նրան բերեցին ապոլլոնի տաճարը և հրամայեցին ձեռքը պարզել բարկ զոհարանի վրա և ափի մեջ դրեցին վառած ածուխներ կնդրուկի ու զմուռսի հետ, հույս ունենալով, որ նա ածուխի տաքությանը չի դիմանա և այս զոհաբերության ընծան թափ կտա զոհարանի մեջ։
Եթե նա չդիմանար ու դա աներ, նրանք մտադրվել էին ծիծաղել ու ասել.
«Դու արդեն զոհ մատուցեցիր մեր աստվածներին»:
Բայց չարագործները չկարողացան հաղթել մարտիրոսի հաստատակամությունը: Ծերը մետաղից էլ ամուր ձեռքի մեջ պահեց վառվող ածուխները և տեղից չշարժվեց այնքան ժամանակ, մինչև որ այրվեցին մատները և ածուխների հետ ընկան կրակարանի մեջ:
Նա միայն ցածր ձայնով ասում էր. «Օրհնյալ է Տեր Աստվածն իմ, որ ձեռքս վարժեցրեց պատերազմի և մատներս՝ ճակատամարտի» (Սաղմ. 143:1)։
Նման քաջություն և անպարտելիություն հանդես բերեց Քրիստոսի զինվոր, արիասիրտ տառապյալ Բարաղամը:
Ինչպես ասում է սուրբ Բարսեղ Մեծը, իր աջը պահելով Տիրոջ զոհասեղանի փոխարեն նա իրեն ողջակեզ մատուցեց Տիրոջը և Նրա ձեռքերի մեջ ավանդեց իր սուրբ հոգին:
«Սուրբ Հարության տաճար»-ի ՖԲ էջից