ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի, այլապես մեր «սայլի անիվը» կոտրվելու է նույն «փոսի» մեջ

Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի,  այլապես մեր «սայլի անիվը» կոտրվելու է նույն «փոսի» մեջ
21.01.2025 | 18:16

Դեռ նոր էր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը, և Հայաստանում շատերը ոգևորված էին, թե բա՝ Ռամշտայնի կոալիցիան կոչնչացնի Ռուսաստանը, Պուտինը կախվելու է և այլն։

Դեռ այդ ժամանակ (եթե չեմ սխալվում` Ֆակտոր TV-ի եթերում) ասացի, որ կգա մի օր, երբ գերտերությունները իրար մեջ կպայմանավորվեն, որից հետո ոտքի տակ ընկնող երկրների համար սկսկսվեն ծանր ու դառը ժամանակներ։

Ու հետաքրքիր է՝ Ռուսաստանի վախճանը երազող «էլիտաները» ոչ մի վայրկյան չեն մտածել և մտածում, թե ինչ կլինի իրենց երկրների հետ, երբ ավարտվի պատերազմը ո՛չ իրենց բաղձալի սցենարով (իսկ սովորաբար հենց այդպես էլ լինում է. հատկապես հայկական էլիտաների պատկերացումներն այնքան կտրված են եղել ու մնում, որ պարզապես կարելի է նրանց լսել ու հակառակը անել):

Լսեք Հայաստանի արևմտամետ սեգմենտին մեկ կամ երկու տարի առաջ, լսեք նրանց կանխատեսումները և համեմատեք արդի իրողությունների հետ։

Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի (strategic elite), այլապես մեր «սայլի անիվը», ինչպես միշտ, կոտրվելու է նույն «փոսի» մեջ:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5132

Մեկնաբանություններ