«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

«Այսօր մենք վերածնվեցինք»

«Այսօր մենք վերածնվեցինք»
29.05.2026 | 12:11

Ինձ համար Մայիսի 28-ը ոչ միայն խորհրդանշական տոն է, այլ նաեւ անձնական հիշողություն է։

Մենք դպրոցում գրեթե չէինք սովորում այդ օրվա մասին։ Չէինք սովորում նաև եռագույնի մասին։ Այդ ամենը լսել էի հորս պատմածներից՝ կիսաձայն, զգուշությամբ։

Եվ ահա՝ 1988 թվականի մայիսն էր։ Եկավ այդ օրը։ Հայտարարություններ էին բաժանում՝ հույժ գաղտնի, որ պատրաստվում են նշել։

Սրտի դողով էի սպասում։ Մտածում էի՝ հանկարծ մեկին վնաս չտան։ Չէ՞ որ դեռ պետական մասշտաբով տոն չէր։

Մովսեսը սկսեց խոսել՝ եռագույնը ձեռքին։

Չգիտեմ՝ ինչ եղավ ինձ հետ։ Բոլոր զգացմունքներս տեղի տվեցին։ Ակամայից այս ու այն կողմ էի նայում։ Չէի հասկանում՝ վախենո՞ւմ եմ, թե՞ ուրախանում։

ՈՒ հանկարծ տեսա հորս։

Առաջին անգամ կյանքում տեսա հորս լաց լինելիս։

Նա կանգնած էր՝ արցունքն աչքերին, ու անընդհատ կրկնում էր.

«Այսօր մենք վերածնվեցինք… Այսօր մենք վերածնվեցինք…»

Այդ պահին հասկացա։

Ծածանվում էր ոչ միայն եռագույնը։ Ծածանվում էին հորս պատմած պատմությունները, լռեցված հիշողությունները, նրա ամբողջ կյանքը։

Եվ գուցե հենց այդ պատճառով են այդ պահերը մինչ օրս հուզում ինձ։

Որովհետև ես տեսա, թե ինչպես է մի ժողովուրդ վերածնվում հոր արցունքի մեջ։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 1895

Մեկնաբանություններ