Եվրոպացի պատգամավորները պատրաստ են կասեցնել ԱՄՆ-ի հետ ԵՄ առևտրային գործարքի հաստատումը նախագահ Դոնալդ Թրամփի՝ այն երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու խոստման պատճառով, որոնք ամերիկյան սպառնալիքների պայմաններում աջակցել են Գրենլանդիային: Եվրոպական խորհրդարանի խոշորագույն քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Մանֆրեդ Վեբերը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնությունն այլևս հնարավոր չէ:               
 

Մտքի տարօրինակ թռիչք ունեն Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները

Մտքի տարօրինակ թռիչք ունեն Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները
25.11.2025 | 15:44

Տրանպորտը թանկացրին, գույքահարկը թանկացրին, աղբահանությունը թանկացրին, տուգանքները թանկացրին, արտաքին պարտքը գրեթե կրկնապատկեցին, Արցախը հանձնեցին, միջանցքը տվեցին, երկիրը խաչմերուկ դարձրեցին, շրջակա միջավայրն աղտոտեցին, ծառերը կտրեցին ...

Շենգավիթի ջրանցքն անցնում է Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի նստավայրի անմիջական հարևանությամբ: Այն աշխատակազմի, որն իր պաշտոնական էջում բնակիչներին պարբերաբար հիշեցնում է գույքահարկի, աղբահանության և այլ վճարումները ժամանակին կատարելու մասին: Մտքի տարօրինակ թռիչք ունեն Շենգավիթի աշխատակազմի ներկայացուցիչները: Փաստորեն, վերջիններս, իրենց առանձնասենյակների պատուհաններից նայելով Շենգավիթի երբեմնի ջրանցքին, մտաբերում են բնակիչների չվճարված գույքահարկն ու աղբահանության գումարը:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 3514

Մեկնաբանություններ

ւնքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am