Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են վճռականորեն պաշտպանելու երկիրը ցանկացած սպառնալիքից կամ թշնամական գործողությունից՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին: «Թեհրանը նախկինի պես պատրաստ է դիմել դիվանագիտությանը, եթե ԱՄՆ-ը փոխի իր հարկադրական մոտեցումը»,- հավելել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։               
 

Աննախադեպ ճգնաժամ՝ հայ-ռուսական հարաբերություններում

Աննախադեպ ճգնաժամ՝ հայ-ռուսական հարաբերություններում
07.04.2026 | 12:06

Այս ընտրական գործընթացում Փաշինյանի գրեթե յուրաքանչյուր պիտակավորում՝ հասցեագրված ընդդիմությանը, բումերանգի օրենքով շրջվում է հենց նրա դեմ:

«Պատերազմի կուսակցություն» որակումը տիպիկ է հենց Փաշինյանի համար ու ոչ միայն անցյալի իմաստով:

Փաշինյանի իշխանության քաղաքականությունն աննախադեպ ճգնաժամ է հարուցել հայ-ռուսական հարաբերություններում:

Եվ իսկապես, նման իշխանության վերարտադրությունը հունիսի 7-ին անդառնալի վտանգավոր հետևանքներ կարող է հարուցել Հայաստանի անվտանգային համակարգի, տնտեսության համար:

Ո՛չ ասենք Փաշինյանի ղեկավարած «Պատերազմի կուսակցությանը»՝ ուկրաինական մոդելի կրկնությունից խուսափելու համար:

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 10598

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ