ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Որքան մոտենան ընտրությունները, այնքան խորանալու է այդ խուճապը

Որքան մոտենան ընտրությունները, այնքան խորանալու է այդ խուճապը
18.04.2026 | 11:49

«ՈՒժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումն ու Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների անհավասարակշիռ, հիստերիկ ու ագրեսիվ պահվածքը վկայում են մեր կանխատեսումների իրականացման մասին։ Ապրիլի 11-ի մարդաշատ ու էներգիայով լի հանրահավաքն իսկապես խուճապ առաջացրեց իշխանական շրջանակներում՝ ժողովրդի մեջ վերածնելով ազգային նոր զարթոնք ու ոգևորություն։

Որքան մոտենան ընտրությունները, այնքան խորանալու է այդ խուճապը, և այնքան ուժգին են հետապնդելու իշխանություններին սարսափն ու վախը՝ ազգն ուրանալու, հանուն ոչնչի զոհաբերված հազարավոր կյանքերի, զրկանքների ու տառապանքների համար։ Նրանց հետապնդելու է Արցախը հանձնելու, խեղված մարդկային ճակատագրերի և հայ ժողովրդի կյանքն արդեն ութ տարի մղձավանջի ու դժոխքի վերածելու պատասխանատվությունը։ Նրանք պատասխան են տալու հայ ժողովրդին աշխարհով մեկ խայտառակելու, պետության հիմքերը թուլացնելու, ինստիտուտներն արժեզրկելու և երկիրը համակողմանի ճգնաժամի հասցնելու համար։ Այդ վախը սնվելու է Եկեղեցուն հետապնդելու, թշնամու շահը բացահայտ սպասարկելու և հանուն վայելքների ու փառքի՝ սատանային տրվելու մեղքից։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ