Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Հելիոֆիկացիայի օրհներգը

Հելիոֆիկացիայի օրհներգը
16.10.2015 | 00:09

(օրհներգ արեգական)


Աստծո արարյալ, արեգակն արդար՝
Լույսի, ջերմության աղբյուր կենարար,
Բանական մարդը կամքով իր ազատ
Ավերակում է տունն իր հարազատ...

Թող որ մարդկային քանքարը բարի,
Քեզ դաշնակից և գործընկեր լինի,
Լույս, ուժ, ջերմություն քեզանից առնի,
Էկոլոգիական աղետը կանխի...

Հորձանք է տրված այդ բարի գործին,
Արագած լեռան զովաշունչ լանջին,
Բազմած Սառնաղբյուր հանրահայտ գյուղի,
Քարանձավի մոտ, հին սրբատեղի...

Գործն այդ անվտանգ, գործն այդ կենարար,
Թող որ տարածվի աշխարհից աշխարհ,
Ողջ երկրագունդը հելիոֆիկացվի,
Աստծո օրհնությամբ աշխարհը լցվի...

Դիտվել է՝ 1399

Մեկնաբանություններ