Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Դատարանները հաճախ գործում են ոչ թե օրենքի, այլ իշխանական ցուցումների տրամաբանությամբ

Դատարանները հաճախ գործում են ոչ թե օրենքի, այլ իշխանական ցուցումների տրամաբանությամբ
06.12.2025 | 12:22

Կալանքը, հսկողությունը և ուժը չեն կարող դառնալ քաղաքական գործիք, ինչ է, որ վրով չանցնեն։ Ու ցավալին էն է, որ նաև Իրավական պետությունում ցանկացած կալանք ունի հստակ սահմաններ․ այն թույլատրելի է միայն, երբ մարդը բռնվում է թարմ հանցանքի վրա, առկա է փախուստի վտանգ, անձը հնարավոր չէ նույնականացնել, իսկ միջոցը համաչափ է:

Այսպիսին է օրենքի տրամաբանությունը՝ ազատությունը՝ որպես նորմ, սահմանափակումը՝ որպես բացառություն։

Ցավով պետք է ասեմ, որ այս սկզբունքներն այսօր Հայաստանում հաճախ չեն գործում.

Ընդդիմադիր քաղաքացիներ են կալանավորվում շաբաթներով ու ամիսներով՝ իրավական հիմքերի անտեսմամբ։

Այդ գործողությունները հիմնականում իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը, ոչ թե ոստիկանությունը։

Գաղտնալսումները, նախաքննությունը եւ դատարանները հաճախ գործում են ոչ թե օրենքի, այլ իշխանական ցուցումների տրամաբանությամբ։

Այս միջավայրում հասարակությունը երկու կողմից է ճնշվում՝

իշխանության մանիպուլյացիաներից եւ ընդդիմության շահարկումներից։

Արդյունքում մարդիկ ապրում են վախի, անորոշության, անտարբերության եւ հուսահատության մեջ։

Չեմ պաշտպանում ոչ մի կուսակցություն․ խոսում եմ միայն իրավունքների, արդարության եւ մարդու արժանապատվության մասին։

Կալանքը, հսկողությունը եւ ուժը չեն կարող դառնալ քաղաքական գործիք։

Աստված մարդու ազատությունը տվել է ոչ թե իշխանության հաճույքի, այլ մարդու արժանապատվության համար։

Այսօր մեզ հարկ է արթուն մնալ՝

չհավատալ ամեն ասվածին, հարցեր տալ, պաշտպանել անարդարությամբ կանգնածներին, եւ չընկնել վախի մեջ։ Հատկապես, երբ ակնհայտ կերպով «արևմտյան» «քաղհասարակական ուժերը», ինչ-ինչ պատճառաբանությամբ, լռում են։

Ի վերջո, հարցն այս է․ կուզե՞նք ապրել երկրում, որտեղ օրենքը ծառայում է իշխանությանը, թե իշխանությունը՝ օրենքին ու մարդուն։

Տիրատուր քահանա ՍԱՐԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 7690

Մեկնաբանություններ