Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իշխանությունը կորցնելուց հետո ստացել էր իր իրական կերպարը` դարձել էր անզոր և խղճուկ մահկանացու

Իշխանությունը կորցնելուց հետո ստացել էր իր իրական կերպարը` դարձել էր անզոր և խղճուկ մահկանացու
23.11.2026 | 22:35

Դպրոցական տարիներին նա աշխատում էր հանրային փոքրիկ ելույթներ ունենալ, սիրում էր ամբոխի ուշադրությունն ու ծափահարությունները: Ավելին, 18 տարեկանից իրեն կայացած բանախոսի դերում էր փորձում՝ ելույթ ունենալով ոչ մեծ հանդիսատեսի առջև:

Նա շատ նյարդային էր, դյուրագրգիռ, հաճախ էր հայհոյում, ահավոր հիշաչար էր, միշտ վատ էր հագնվում, տանել չէր կարողանում ֆիզիկական աշխատանքը և իրեն ինտելեկտուալ էր պատկերացնում: Նշածս անձը խուսափեց բանակից՝ դասական դասալիք էր։

Ի դեպ՝ չստացվեց նաև որպես ժուռնալիստ։

Իշխանության եկավ զուտ պոպուլիստական խոստումներով, մարդկանց խոստացավ, որ նրանք ապրելու են երջանիկ ու ազատ, շատ արագ, սակայն, երկրում հաստատեց տոտալ դիկտատուրա։ Ժողովուրդը շատ արագ հասկացավ, որ խաբված է և ապստամբեց նրա դեմ։

Երբ իր իշխանությունը կորցնելուց հետո, փախուստի ժամանակ լեռնային ճանապարհի վրա նրան գերի վերցրին, աչքերը սարսափած էին, մարդկանց առաջ կանգնած էր մի անզոր արարած:

Այդ խղճուկ տարեց տղամարդն իտալացի ֆաշիստների առաջնորդ, երբեմնի ամենակարող դիկտատոր Բենիտո Մուսոլինին էր: Ողջ Եվրոպան փոթորկած ու մեկ քառորդ դար Իտալիան ղեկավարած այդ ինքնավստահ հրեշավոր գազանը ստացել էր իր իրական կերպարը` դարձել էր անզոր և խղճուկ մահկանացու:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ