Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Արդյո՞ք ժամանակը չէր վերջապես խոսելու նաև չար ծառի չար պտուղները մերժելու մասին

Արդյո՞ք ժամանակը չէր վերջապես խոսելու նաև չար ծառի չար պտուղները մերժելու մասին
03.06.2025 | 13:41

ՈՒշադիր կարդացի Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը՝ որպես ինձ համար ղեկավար կարգադրագիր։

Խորհուրդն ինձ ու մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր մյուս զավակներին հորդորում է «լինել միաբան ու միասնական, առ հայրենին և Սուրբ Եկեղեցին հավատարմությամբ ու զորեղ հավատքով հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրավերները և երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը: Թող այս մերժելի մեքենայությունները պատճառ չդառնան հիասթափության և գայթակղության»։

Խոստանում եմ անշեղորեն կատարել այս հորդորը և ուժերիս գերլարումով խուսափել հիասթափությունից (ինչը հեշտ չէ):

Բայց մի կարևոր կետ կա, որը, կարծում եմ, լրացուցիչ պարզաբանման կարիք ունի. ու՞մ հետ ես պետք է լինեմ «միաբան ու միասնական»։ Օրինակ, ն.փաշինյանի ու գնել սարգսյանի՞, որոնք իրենց հռչակում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ, բայց հայհոյում ու զրպարտում են իմ Եկեղեցու նվիրապետներին։ Ինչպե՞ս պետք է որոշեմ - ու՞մ հետ լինել «միաբան ու միասնական»։

Արդյո՞ք ժամանակը չէր վերջապես խոսելու նաև չար ծառի չար պտուղները մերժելու, այլ ոչ թե բարին ու չարը «միաբանության» նույն պարկում դասդասելու մասին։ Չգիտեմ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 4504

Մեկնաբանություններ