ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

«Մոգական» ֆրազ, որն աշխատում է ժողովրդի դեմ

«Մոգական» ֆրազ, որն աշխատում է ժողովրդի դեմ
22.01.2022 | 17:09

«Իշխանությունը ժողովրդի ձեռքին է»: «Ոչ֊ոք թույլ չի տա իշխանությունը խլել ժողովրդից»։
Հասկանալի է, թե ում արտահայտություններն են։ Դրանք լսում ենք գրեթե ամեն օր՝ մի քանի անգամ։


Նախ՝ ի՞նչ արժեք ունի այն իշխանությունը, որը չի կարողանում ապահովել այդ ժողովրդի անվտանգությունը, որը չի կարողանում ապահովել երկրի սահմանների անձեռնմխելիությունը․․․ Դուք ինքներդ կարող եք թվարկել անթիվ, անհամար ուրիշ բաներ, որպես այս իշխանությունների անկարողության հետևանք, որպես խոստացված, և չարված․․․ Մի խոսքով, իշխանություն, որը չի կարողանում լուծել ոչ մի կենսական խնդիր և այդ «մոգական» ֆրազով իր վրայից թոթափում է իր ձախողումների պատասխանատվությունը։

Գլխավոր պատասխանատուն իր ձախողումների ողջ մեղքը դնում է ժողովրդի վրա՝ որպես «իրական իշխանության»։ Քաղաքացին կամ, այսպես ասած, «ժողը», որ, իշխանությունը ներկայացնելու երևութական հնարավորությամբ հմայված, պաշտպանում է այսօրվա կառավարողին, ենթագիտակցորեն ինքն իրեն է պաշտպանում։ Այո, սա սոցտեխնոլոգիական հնարք է, որի արդյունքները մեր պարագայում հաշվենկատորեն աշխատում են երկրի ու հենց այդ ժողովրդի դեմ։


Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 21488

Մեկնաբանություններ