ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Հրաշալիքներ պիտի բացվեն

Հրաշալիքներ պիտի բացվեն
24.03.2026 | 21:59
Մարտի 25

Ես ձեզ հետ եմ:
Մի’ վախեցեք:
Երբեք կասկած մի’ ունեցեք Իմ սիրո և ուժի վրա:
Երբ հարատևեք Իմ ասածները կատարելու մեջ, օրը օրին դուք հաջողության բարձունքը կնվաճեք:
Օրը օրին, հարատև հաստատակամությամբ: Ինչպես որ քարն է մաշվում ջրի անվերջանալի կաթիլներից, այդպես էլ ձեր տևական հաստատակամությամբ շուտով կմաշվեն ձեր բոլոր դժվարությունները և դուք հաջողության հասնելով, կկարողանաք օգնել ուրիշներին:
Բնավ մի երկմտեք, առաջ գնացեք համարձակ ու հաստատուն քայլերով: Ես ձեր կողքին եմ` օգնելու և զորացնելու համար:
Հրաշալի իրողությունների նորահայտ ծալքերն արդեն սկսել են բացվել:
Շուտով սքանչելի նորություններ ի հայտ կգան, որոնք գերիվեր կլինեն ձեր երազանքներից ու հույսերից:
Ամեն ինչի համար ասեք` ամեն ինչ լավ է:
Եվ իրոք, ամեն ինչ լավ կլինի:
Դիտվել է՝ 1546

Մեկնաբանություններ