«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Բարոյական հաղթանակը քաղաքական կատեգորիա չէ

Բարոյական հաղթանակը քաղաքական կատեգորիա չէ
08.10.2012 | 13:21

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակությունը գոհ է եվրոպական երկրների քննադատական ելույթներց, որոնք անցած հինգշաբթի հնչեցին նշված վեհաժողովում` Հունգարիայի կողմից ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և Ադրբեջանի կողմից նրան ներում շնորհելու հարցի շուրջ։ Ինչ խոսք, լավ է, որ վեհաժողովում Եվրոպան քննադատեց Հունգարիա-Ադրբեջան խայտառակ գործարքը, սակայն ի՞նչ կփոխվի դրանից։ Արդյոք գերտերությունները և եվրոպական զարգացած երկրները, որոնք աշխարհին թելադրում են իրենց կամքը, գործնականում կպատժե՞ն Ադրբեջանին, թե՞ Հայաստանի «գլխի տակ փափուկ բարձ դնելով», ինչպես միշտ խոստումներ տալով` կհզորացնեն Ադրբեջանին Հայաստանի թիկունքից։ Սա, թերևս, ամենակարևոր և լուրջ հարցն է, որի պատասխանը քաղաքական դաշտում չի նշմարվում։ Համենայն դեպս, Ադրբեջանի նկատմամբ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական պատժամիջոցներ ոչ մի երկիր չի կիրառել և նման «հոտ» անգամ չի գալիս։ Այս պարագայում հարց է առաջանում` ո՞րն է մեր պատվիրակության և արտաքին քաղաքականության հաղթանակը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ