Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

«ԱԳ նախարարների հանդիպումը որևէ էական արդյունքի չհանգեցրեց»

«ԱԳ նախարարների հանդիպումը որևէ էական արդյունքի չհանգեցրեց»
27.01.2014 | 15:37

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ցավ հայտնեց, որ ադրբեջանցիների կողմից իրականացվող հարձակվողական գործողությունների նկատմամբ միջազգային հանրությունը լռում է: «Միջազգային հանրության չեզոքության նպատակը տարածաշրջանում մշտական լարվածություն պահելն է և բանակցային սեղանի շուրջ իրենց շահերից բխող քաղաքականություն վարելը, սակայն այս բանակցությունները որևէ արդյունքի չեն կարող բերել»,-նկատեց նա:

Քաղաքագետի խոսքով՝ սահմանամերձ գյուղերից ամեն օր ստացվող տեղեկատվությունը նմանվում է պատերազմից ստացվող լուրերի, և այդ պայմաններում խոսել քաղաքականությունից՝ պարզապես անհասկանալի է: «Հայաստանն անընդհատ խոսում է պատժիչ գործողությունների, մեր նախահարձակ լինելու պատրաստակամության մասին, սակայն դիվանագիտությունը և ռազմական քաղաքականությունն այլ ուղղություններով են գնում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը միաժամանակ իրար հակասող հայտարարություններ արեցին, մեկը՝ պատժիչ գործողությունների անցնելու, մյուսը՝ բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ: Սակայն ակնհայտ է, որ այս երկուսը պետք է համադրել և ժամանակ առ ժամանակ շեշտադրում անել մեկի վրա»,-ասաց Շահնազարյանը` հավելելով, որ ոչինչ չասող հայտարարություններով խնդրի լուծում հնարավոր չէ գտնել:
Ինչ վերաբերվում է հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցած ԱԳ նախարարների հանդիպմանը, քաղաքագետի գնահատմամբ, այն ոչ միայն կառուցողական չէր, այլև որևէ էական արդյունքի չհանգեցրեց Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու գործընթացում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ