«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Այո, Լևո՛ն, տղա ենք և հող չենք տալու

Այո, Լևո՛ն, տղա ենք և հող չենք տալու
28.02.2019 | 19:25

Փետրվարի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ մեծ հանրահավաք՝ ի հիշատակ սումգայիթյան վայրագություններին զոհ գնացած հայերի և ի զորակցություն Արցախի:

Հանրահավաքի մասին հանրությանն ու պատկան մարմիններին իրազեկվել էր դեռ շաբաթներ առաջ: Հավաքն ստացվեց, Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա համախոհների պատասխանն էլ տրվեց՝ այո, Լևոն, տղա ենք և հող չենք տալու:


Ինչպես սպասում էինք, հանրահավաքի, այսպես ասած, հակառակ կողմը հենց վերջիններս էին: Արդեն ընթացքում տեղեկություններ էին հասնում հրապարակ, որ ՀՀՇ-ՀԱԿ բլոկն իսկական տեղեկատվական գրոհ է սկսել ակցիայի մասնակիցների դեմ: Նրանց հայտարարություններից մի բան էր ծորում՝ հակահայկականություն: ՈՒրիշ կերպ հնարավոր չէ բնորոշել մարդկանց մի խմբի, որոնք Արցախը Հայաստանի մաս համարողներին որակում են հայ ժողովրդի թշնամի: Որքան էլ Արշակ Զաքարյանն ու Ռուբեն Գևորգյանը ոմանց դուր չգան, պետք է ընդունել, որ այդտեղ կուսակցականներ ու հասարակական կազմակերպություններ չկային, հայեր էին՝ մեր հայրենիքի տարբեր անկյուններից, որոնք եկել էին իրենց «ոչ»-ն ասելու Արցախը Հայաստանի անբաժանելի մաս լինելու փաստը կասկածի տակ դնողներին:


Իսկ կասկածողների հիմնական հարցը հետևյալն է՝ իսկ ո՞վ է պատրաստվում հանձնելու Արցախը: Անկեղծ ասած, այս հարցից եփած հավի ոչ միայն ծիծաղը, այլև, թող ներվի ասել, ծրտելն է գալիս, քանի որ Արցախի գլխին կուտակված սև ամպերը չնկատելու, դրանց մասին զգուշացումներն անտեսելու համար միամիտ լինելը բավարար չէ, հարկավոր է նաև հիմար լինել:
Արցախը մեր հայրենիքի անքակտելի մասն է, և մենք այն չենք պատրաստվում որևէ մեկին զիջելու, իսկ եթե կան նման ցանկություն ունեցողներ, թող տեղափոխվեն Բաքու՝ իրենց եղբայրների մոտ:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ