ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տարածաշրջանային ու միջազգային փոփոխված պայմաններ

Տարածաշրջանային ու միջազգային փոփոխված պայմաններ
28.06.2023 | 22:11

Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան հայտարարություններից հետո, Արևմուտքում, ինչպես ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսն է ասել, «բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»։ Փաստացի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի թեման ամբողջությամբ մերժված է, և այն նորից օրակարգ բերելու ողջ բեռն ու պատասխանատվությունն ընկած է Արցախի իշխանությունների վրա։ Իսկ նոր արտաքին և անվտանգության քաղաքականություն սահմանելիս՝ Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է հասկանան, որ բախվում են տարածաշրջանային ու միջազգային փոփոխված պայմանների: Փաստացի՝ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը Արցախում, և ցավոք, դա չի անհանգստացնում Հայաստանի իշխանություններին: Ավելին, «Արցախի բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման» թեման, որն այդքան սիրելի է ինչպես ՀՀ ներկայիս իշխանությունների համար, այնպես էլ՝ Արևմուտքում, արդեն, ի համապատասխան Բաքվի ցանկությունների, դարձել է Արցախի շրջափակման վերացման գործընթաց։ Այսինքն, Ադրբեջանը, ՀՀ իշխանությունների հետ և Բրյուսելի ու Վաշինգտոնի մեղսակցությամբ, ԼՂՀ շուրջ իրադարձությունների նշաձողը իջեցրել է այն աստիճանի, որ շրջափակման վերացման ցանկացած ձևաչափ կնշանակի լուծել Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը:

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 13080

Մեկնաբանություններ