«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.09.2026 | 00:07

Օրհնյալ Տիրապե՛ս էությանդ մեջ՝
անսահմանելի, անփոփոխելի և իսկապես բարի, պաշտում խնկելի և երջանկություն խոստովանելի ամենայն երկրի։
Հարատև հույսի ամենապատրաստ Դու հայտնություն,
գթած, ողորմած, որ չես պահում ոխ
մի ակնթարթ իսկ՝ ընդդեմ բազմամյա մեղանչումների։
Անսահման առավելությամբ և հրաշապես զարմանալի։
Ավելի, քան թե երբևէ բոլոր նախահայրերին,
Դու Քո երկնահոս և բարեբանյալ վտակները՝ ողորմության նոր շնորհաբաշխությամբ,
մեկի տեղ կրկնակի հաճեցիր հեղել։
Ամեն։


Սուրբ Գրիգոր Նարեկացի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1034

Մեկնաբանություններ