Սկիզբը՝ այստեղ
Ժողովուրդն արժան է նիկոլին, եթե կապված ու նստած է նրա քոլին, երբ սնվում է դրա թմրանյութից և իրականության զգացումը նրա բանականությունից այլևս զատված է։
Իշխանությունը զավթելով, նա ժողովրդին բաժանեց երկու մասի՝ սևերի ու սպիտակների և այսօր մեր ժողովրդի յուրաքանչյուր անդամի անհատական նկարագիրը ճշտելու, պարզելու համար կարելի է առաջարկել հետևյալ հակիրճ թեստը․ «ասա ով է նիկոլը, ասեմ ով ես դու»։
Փոթորկալից ծովը տեսած մարդիկ կվկայեն, որ տեղի է ունենում ծովի ինքնամաքրում՝ նրա մեջ ժամանակի ընթացքում ամեն բնույթի աղբից ու ժեխից գոյացած, կուտակված խորքային նստվածքներն և կուտակումները դուրս են մղվում և լցվում ծովափին, ջրի երեսին որոշ ժամանակ իշխում է փրփուրը, իսկ հանդարտվելուց հետո աստիճանաբար անցնում է պղտորությունը և նորից վերականգնվում է նրա զուլալ կապույտը։ Նույնը տեղի է ունենում նաև ազգերի ու ժողովուրդների հետ։ Այս օրերին մեր ազգի մեջ էլ ալեկոծություններ են տեղի ունենում, որի արդյունքում բացահայտվում են հայ կոչված տարրի մեջ տարիներ շարունակ կիտված, թաքնված և չբացահայտված ժեխն ու զիբիլը, դրանց մեջ պարունակվող ախտերն ու հիվանդությունները։
Աշխարհը՝ թե՛ թշնամիները, թե՛ բարեկամները թքում են մեր երեսին, մեզ ծաղրում են, հայհոյում, անարգում, արհամարհում, իսկ մեր երկիրը ներկայացնող պաշտոնյաների ու նրանց ընտրող ժողովրդի մի հատվածի համար դա նման է գորտի երեսին թքելուն։ Հավանաբար մեր ողջ պատմության ոչ մի հատվածում երբևէ այսքան անպատիվ, անթասիբ ու անամոթ չենք ներկայացել մարդկության առջև, որքան այսօր, դարձել ենք բացասական օրինակի նմուշ, մեր մասին քամահրանքով ու ծաղրով գրում են աշխարհի թերթերը, խոսում են պետական ու քաղաքական գործիչները, իսկ մեր ժողովրդի մի հատված ինչպես ասվում է․ «իրեն էշից չի ջոկում», կարծես թե այս երկրագնդի վրա չի ապրում։
Պետք է ձև գտնել այդ հատվածին արգելելու, զրկելու իրավունքից, որպեսզի իրենց հայ չներկայացնեն, մեր ազգի պատմության մասին չխոսեն ու կարծիքներ չհայտնեն, նրանց պետք է հասկացնել, որ իրենք ոչ մի աղերս ու ընդհանություն չունեն Հայկի, Տիգրան մեծի, Աբգարի, Տրդատ մեծի, Գրիգոր Լուսավորչի, Մաշտոցի, Վարդանանքի, Նարեկացու, Կոմիտասի, Թումանյանի, Չարենցի, Սևակի, Շիրազի, Սարյանի, Խաչատրյանի, Անդրանիկի, Նժդեհի, Ավարայրի, Էջմիածնի, Արարատի, Անիի, Կիլիկիայի, Սարդարապատի, Արցախի և բոլոր, բոլոր մեծությունների, արժեքների և ընդհանրապես մեր պատմության հետ։ Աղբն ու ժեխը ծովի խորքերից իրենց հետ մարգարիտներ չեն հանում ափ։
Ի՞նչ աղերս կարող են ունենալ խոսելու ընդունակությամբ օժտված, բայց հավատ, Աստվածավախություն չունեցող, բանականությունից զուրկ մարդանման արարածներն այս մեծությունների և արժեքների հետ, նրանք զուրկ են ազգային որևէ նկարագրից, արժանապատվությունից, հիշողությունից, պարծանքից ու երազանքից։ Թող պաշտեն յուղոտ պռոշներով, արյունալից աչքերով, մոլագարի հայացքով, դիվոտածի փրփրած երախով, անհագ, անկուշտ ախորժակով, Զանգի Զրանգի հեքիաթի մարդակերի նման ամեն ինչ լափող իրենց կուռքերին և կիսեն դրանց արժանի վիճակն ու պատասխանատվությունը։ Ի՞նչ բարի բան մտածես այն զանգվածի մասին, որն այս որակներով արարածներին հավասարեցնում, համեմատում է ԱՍՏԾՈՒ հետ և սա է հենց մահացու մեղքը։
Վերջապես պետք է կարողանանք մենք էլ ծովի նման փոթորկվելով ազատվել մեր ներսի ժեխից, ախտից ու ապականությունից և աշխարհը տեսնի, որ մենք էլ մեր ինքնամաքրման համար անհրաժեշտ ալեկոծումն ենք ապրում։
Այս զանգվածի համար անգամ ՏԷՐՆ է արգելում աղոթք անել, քանի որ նրանց կռապաշտությունը, անհնազանդությունն ու անհավատությունը հասել է այնպիսի սահմանի, որ ԱՍՏԾՈ Դատաստանն անխուսափելի է․
«․․․Կա մեղք, որ մահացու է, դրա համար չեմ ասում, որ աղոթի» (Ա հովհաննես 5։16)։
«Դու մի՛ աղոթի՛ր այդ ժողովրդի համար և խնդրանքներով մի՛ աղաչիր ու պաղատիր դրանց համար, որովհետև երբ իրենց դժբախտության ժամանակ կանչեն ԻՆՁ՝ ԵՍ չպիտի լսեմ» (Երեմիա 11։14)։
Արգելքները չեն նշանակում, որ ԱՍՏՎԱԾ այլևս Ողորմած չէ ու Սէր չէ, այլ որ ժողովրդի այդ զանգվածը ոչ մի պահանջ չի զգում ապաշխարության, նրանք շարունակում են գործել իրենց չարիքները և միևնույն ժամանակ կարծում են, թե լոկ աղոթքներով, մոմեր վառելով, մատաղներ, ծեսեր անելով, առաջինը քրիստոնեություն ընդունած ազգի ներկայացուցիչ լինելու մասին տեղի-անտեղի կուրծք ծեծելով կարող են խուսափել վերահաս պատժից։ Աղոթքը նման դեպքում դառնում է անիմաստ ու անօգուտ, քանի որ առանց սրտի փոփոխության ոչ մի հոգևոր միջնորդություն չի կարող չեղարկել ԱՍՏԾՈ Արդար դատաստանը։
«․․․Զգուշացե՛ք այնպիսիներից, որոնք պառակտումներ․․․ են առաջացնում և հեռո՛ւ մնացեք նրանցից, որովհետև այդպիսիները մեր ՏԻՐՈՋԸ՝ ՔՐԻՍՏՈՍԻՆ չեն ծառայում, այլ իրենց որովայնին և քաղցրախոսությամբ (սրտիկներ ցուցադրելով) ու կեղծ գովասանքներով հրապուրում են պարզամիտների սիրտը» (Հռոմեացիներին 16։17-18)։
Հունիսի 7-ը այդ զանգվածից զատվելու մի խորհրդանշական օր եղավ և պետք է գիտակցենք, որ զատվում ենք մեր միջի ժեխից, անաստվածությունից, անհավատությունից, անզգամությունից, անազգությունից, անպատվությունից, անդեմությունից։ Ամեն մարդ, եթե դեռևս վերջնականապես չի կորցրել բանականության մնացորդները, լավ գիտի իր արած ընտրութունը և թող թեկուզ բնազդորեն զգա, որ դրա համար պատասխան է տալու ԲԱՐՁՐՅԱԼԻ առջև ու ոչնչով չի արդարանալու, քողարկվելու, խուսափելու ՆՐԱ ատյանից՝ հավատա ի վերջո ինքը դրան, թե ոչ։ Իսկ մենք դարձով և ապաշխարությամբ ապավինենք ՏԻՐՈՋ Զորությանը, քանի որ․
«ՏԷՐԸ չի թողնի, որ ամբարիշտների գավազանը որոշի արդարների վիճակը, որպեսզի արդարներն իրենց ձեռքերը չձգեն անօրենության» (Սաղմոս 124։4)։
Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ