Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Դու շարունակում ես ապրել մեր հիշողության, մեր արժեքների և մեր հայրենիքի մեջ

Դու շարունակում ես ապրել մեր հիշողության, մեր արժեքների և մեր հայրենիքի մեջ
01.07.2026 | 12:09

Այսքան օր պատմեցինք Ալբերտի և ընտանիքի մասին։

Բայց Ալբերտի մասին պատմությունը հնարավոր չէ ավարտել։

Նա եկավ այս աշխարհ՝ որպես որդի, մեծացավ՝ որպես ընկեր, ծառայեց՝ որպես սպա, իսկ հավերժացավ՝ որպես Հերոս։

Այսօր նրա մասին պատմում են ոչ միայն հարազատներն ու զինակիցները, այլև հազարավոր մարդիկ, ովքեր նրա անունից ուժ են ստանում։ Մարդիկ, ում ընտանիքներում, նոր Ալբերտներ են լույս աշխարհ գալիս:

Հերոսի կյանքը տարիներով չի չափվում, այլ այն լույսով, որ թողնում է մարդկանց սրտերում։

Եթե մի օր մեզ հարցնեն՝ ո՞վ էր Ալբերտ Հովհաննիսյանը, թող մեր պատասխանը միայն նրա կենսագրությունը չլինի։ Թող մեր պատասխանը լինի մեր ապրած կյանքը՝ հայրենիքին նվիրված, արժանապատիվ և պատասխանատու։

Փա՛ռք քեզ, Ալբերտ։

Դու չես ավարտվել։

Դու շարունակում ես ապրել մեր հիշողության, մեր արժեքների և մեր հայրենիքի մեջ։

Շարքն ավարտվեց…

Բայց Ալբերտի պատմությունը՝ երբեք։

Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ