ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Ողբերգությունը այն պահն է, երբ ազգին համոզում են, որ այլևս մեծ նպատակներ ունենալու իրավունք չունի

Ողբերգությունը այն պահն է, երբ ազգին համոզում են, որ այլևս մեծ նպատակներ ունենալու իրավունք չունի
04.08.2026 | 13:59

Մի՛ սովորեցրեք հայ երեխային միայն այն Հայաստանը, որը կա։ Սովորեցրեք նաև այն Հայաստանը, որը հազարամյակներ կրել ենք մեր հիշողության մեջ։

Ողբերգությունը ոչ թե կորուստն է։ Ողբերգությունը այն պահն է, երբ ազգին համոզում են, որ այլևս մեծ նպատակներ ունենալու իրավունք չունի։

Եթե հայ երեխային սովորեցնես, որ Հայաստանի սահմանները միայն այսօրվա քարտեզն են, ապա նրա երևակայությունից, կամքից և պատասխանատվությունից արդեն խլել ես մի ամբողջ ապագա։

Հայոց պատմությունը միայն անցյալ չէ։Այն ազգային հիշողություն է։ Իսկ հիշողությունը պետության անվտանգության բաղադրիչներից մեկն է։

Այո՛, մենք գիտենք, թե այսօր որտեղ են մեր պատմական բնակավայրերը։ Իրականությունից փախչելու կարիք չկա։ Բայց նույնքան կարևոր է չջնջել դրանք ազգային գիտակցությունից։

Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ժողովուրդները, որոնք սերունդներին փոխանցել են իրենց հիշողությունը, մշակույթը և ինքնությունը, անգամ դարերի ընթացքում չեն կորցրել վերադարձի, վերածննդի կամ նոր ուժով կայանալու հնարավորությունը։ Իսկ նրանք, ովքեր հրաժարվել են իրենց հիշողությունից, կորցրել են նաև ապագան։

Հայը երբեք չի ունեցել գենի պակաս։ Հայը միշտ ունեցել է առաջնորդներ ծնող ազգ լինելու կարողություն։ Հարցն այն է՝ մենք այսօր այդպիսի սերունդ դաստիարակո՞ւմ ենք, թե՞ սովորեցնում ենք բավարարվել փոքր նպատակներով։ Ժամանակավոր քաղաքականությունները գալիս ու անցնում են։ Բայց ազգի մտածողությունը կարող է կամ կառուցել դարեր, կամ կործանել դրանք։

Թող ոչ ոք չփորձի հայ պատանուց խլել իր պատմությունը, իր տեղանունները, իր ազգային հիշողությունը և մեծ երազելու իրավունքը։

Որովհետև պատմությունը սիրում է անակնկալներ։ Իսկ այդ անակնկալներին պատրաստ են լինում միայն այն ազգերը, որոնք չեն մոռացել, թե ովքեր են եղել, ովքեր են և ինչ կարող են դառնալ:

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ