Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
26.03.2019 | 00:06

ՈՒ՞մ համար է վայը, ու՞մ համար է խռովությունը, ու՞մ համար են դատաստանները, ու՞մ համար են դաժանություններն ու տարակուսանքները, ու՞մն են աջ ու ձախ տրված հարվածները, և ու՞մն են հարվածից կապտած աչքերը. ո՞չ արդյոք նրանցը, ովքեր տարվում են գինով, ովքեր նայում են, թե որտեղ գինարբուք կա։ Մի՛ հարբեք գինով, այլ զրուցեցե՛ք արդար մարդկանց հետ, և խոսեցե՛ք միմյանց հետ հրապարակներում։ Իսկ եթե աչքդ գցես թաս ու բաժակի, հետո պիտի սանդի կոթի պես տկլոր ման գաս։


Առակներ 23. 29-31

Դիտվել է՝ 2971

Մեկնաբանություններ