Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Երգարվեստի ոչնչությունները գիտակցաբար դեբիլացնելու գործընթացին են լծված

Երգարվեստի ոչնչությունները գիտակցաբար դեբիլացնելու գործընթացին են լծված
11.05.2025 | 11:44

Առաջին ալիքը հեռարձակում է «Երկու աստղ» ծրագիրը, որտեղ քարոզվում է անճաշակություն և արվեստի դեգրադացիա (հղումները` Հ.Գ.-ում):

Օրինակ, իրենց երգիչ համարող և ինքնահռչակված աստղեր Արմոշը, Արսեն Գրիգորյանը նախկինում Արմենիա TV ով էին հասարակությունը դեգրադացնում տհաս կերպարներով, հիմա էլ մտավոր հետամնացների գունազարդարանքով հագել են ծաղրածուների հանդերձանքն ու սփռում համայն հայության աչքին ու ականջին տհասության գաղափարային փոշին։

Ամեն բան արել են կարծես, որ իրենց վրա գրավեն ուշադրությունն ու հավաքեն մեծ դիտումներ։ Բայց կան ավելի խորը մտահոգություններ այս կերպարները ներկայացնելու վերաբերյալ։

Սրանցից ավելի զազրելի է ոմն Ռոբերտ Քոլոյանի իբր հայ կնոջ ազգային տարազով ներկայացված կերպարը։

Առաջին հայացքից ինքդ քեզ ասում ես` էս ի՞նչ նոր Կոնչիտա Վյուրստ է, բայց մեկ անգամ ևս այս կադրերը դիտելիս հասկանում, որ կերպարն ավելի շատ սովետական շրջանում ադրբեջանցի արտիստներին է նման, քան պարզապես համասեռամոլության քարոզ է։

Հանրագումարում` վստահ եմ, յուրաքանչյուր խելքը գլխին արվեստագետ առնվազն կզարմանար, որ երգարվեստի ոչնչությունները գիտակցաբար դեբիլացնելու գործընթացին են լծված։

ՈՒ, այո, երկու կոպեկ աշխատելու համար։

ՈՒրիշ ոչինչ, քանի որ այս տեսակը խորը գիտակցություն չունի։

Եվ այս ամենն արվում է իմ ու բոլորիս վճարված հարկերի հաշվին։ Որ մեզ ներշնչեն կեղծ ու այլասերված անճաշակություն։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հղումները`

1.

https://www.facebook.com/.../pcb.../1363866978215292

2.

https://www.facebook.com/.../pcb.../677779454885271

3.

https://www.facebook.com/.../pcb.../654885970747476

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5350

Մեկնաբանություններ