ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

«Իրական Հայաստան»

«Իրական Հայաստան»
05.10.2025 | 11:16

Խաբեբա, փոքրոգի և բեզատչոտնիկ պարեկների վերաբերյալ:

Ուրեմն, 10 տարեկան երեխան բուժօգնության կարիք ունի: Հայրն ավտոմեքենայով երեխային ուղեկցում է հիվանդանոց: Հասկանալով, որ ավտոմեքենան ստիպված պետք է կայանի անթույլատրելի տեղում, քաղաքացին 8-10 մետր հեռավորության վրա կայանված, պարեկային ոստիկանության ավտոմեքենայում նստած պարեկներին բացատրում է ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված իրավիճակը և խնդրում ավտոմեքենան որոշ ժամանակով կայանել չթույլատրված հատվածում: Պարեկները «հասկանալով» վիճակը թույլատրում են որոշ ժամանակով քաղաքացու ավտոմեքենայի կայանումը, սակայն ...

Դեպքից շուրջ 20 օր անց քաղաքացին Պարեկային ոստիկանությունից իրավախախտման մասին վարչական ակտ է ստանում: Ոստիկանությունն ակտով քաղաքացուն ավետում է, որ նկարագրված դեպքի օրը քաղաքացին ավտոմեքենան կայանել է չթույլատրված հատվածում:

Բա սրանից հետո, ինչպես չասել, որ այս դեպքով պարեկները խաբեբա, փոքրոգի և բեզատչոտնիկ են:

Միակ մխիթարանքն այն է, որ սա «Իրական Հայաստանն է» և վերջ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 9916

Մեկնաբանություններ