«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Հերոսական անցյալով ժողովու՞րդ

Հերոսական անցյալով ժողովու՞րդ
27.08.2026 | 12:16

Նորից հիշեցի Ա. Ի. Սոլժենիցինին, որը լավագույնս տիրապետում էր մեր պատմությանն ու խորը ակնածանք ուներ մեր ազգի նկատմամբ։ Պետերբուրգում, մի հանդիպման ժամանակ, պատմական վկայակոչումներով բավականին փաստարկված ապացուցում էր, որ մենք պարտվել եք ո՛չ թե թուրքին, պարսիկին, սելջուկներին, ռուսին, եվրոպաներին, այլ մեզ՝ մեր ներքին թշնամուն։
Մեր այսօրն այդ ճշմարտության աղմկոտ ապացույցներից է։
Նժդեհն է ժամանակին ճշգրիտ ձեւակերպել մեր հավաքական կերպարի ինչպիսին լինելը․
«Ապերախտ ժողովուրդ:
Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին...
Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը...
Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ...
Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ...»։

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ
Դիտվել է՝ 4311

Մեկնաբանություններ