Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Թղթադրամները, կարծես դիտմամբ, իրար նման են արել ու մեզ կրակը գցել

Թղթադրամները, կարծես դիտմամբ, իրար նման են արել ու մեզ կրակը գցել
29.08.2026 | 16:33

Որ չեն ասու՞մ՝ ո՞նց կարելի ա Կոմիտասին չտարբերել Սևակից։ Ուզում ես ամոթից գետինը մտնես, որ «Լոռի» պանիր առնելիս դու Սևակի ու Կոմիտասի նկարների տարբերության վրա ուշադրություն չես դարձրել ու հազար դրամի փոխարեն տաս հազար ես տվել։ Ինչպիսի՜ անթույլատրելի ապրանքահումքային անտարբերություն մեր մեծերի հանդեպ։ Էդքանից հետո ո՞նց պիտի էդ պանիրը կուլ գնա։

Զարմանալի մշտարթուն մարդիկ կան մեր մեջ։ Հազար կներեք՝ երևի զուգարանում նստած էլ են մտքի մեջ թերթում մեր մեծերի լուսանկարները. առանց դրա աղիները չեն գործում։ Չէ՛, բան չունեմ ասելու՝ լավ ա, որ ուշադիր են, բայց որ քե՛զ են մեղադրում պանիր առնելիս մշակութային զգոնությունը կորցնելու մեջ, ա՛յ, էդ դեպքում ռուսը կասեր՝ պերեբոռ։

Մենք՝ հաարակ մահկանացուներս, ռամիկներս, տենց անուշադիր ու անգրագետ ենք, բողոքում ենք, որ թղթադրամները, կարծես դիտմամբ, իրար նման են արել ու մեզ կրակը գցել...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 4859

Մեկնաբանություններ