Ասում ա` Դոդը, Ռոբը, Կալուգացին հացին պիտի կակա ասեն։ Այսինքն, ամենայն Հայոց ողորմելին սպառնում է Բուրժուական Հայաստանում և Հայաստանից դուրս կայացած երեք օլիգարխներին ունեզրկել, այն էլ, առանց դատի, դատաստանի։
Դե ինչ դատ, դատաստան, երբ ինքն ասում ա` դատարանը կատարում։
Տարրական դասագրքային գիտելիք է, որ բուրժուական աշխարհում ՍՐԲՈՒԹՅԱՆ ՍՐԲՈՑԸ ԿԱՊԻՏԱԼՆ Է։ Այդ մասին գրել է Մարքսը, գրել են ուրիշները, կարդացել եմ ես, իմ նմանները, բայց ոչ իր նմանը, տգիտության մեջ աննմանը։
Սպառնալով հայ օլիգարխներին` Հայոց ամենայն ողորմելին փաստորեն ձեռնոց է նետում ոչ միայն հայկական կապիտալին, այլև ողջ համաշխարհային կապիտալին։
Արդյոք նա գիտակցու՞մ է դա։
Դժվար թե։
Եթե գիտակցեր, դժվար թե համայն աշխարհով մեկ, իր իսկ խոսքով ասած, մեծադղորդ վնգստար...
14.06.2026թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ