«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Թամամ խոսք

Թամամ խոսք
18.01.2026 | 11:42

Մեռա ասելով, որ Արևմուտքը Հարավային Կովկասում ներկա է Թուրքիայի դեմքով։ Արևմուտքը Թուրքիային և Ադրբեջանին, հետևապես նաև Հայաստանի կառավարությանը թույլատրելի է դարձնում այն ամենը, ամեն, ամեն ինչ, թեկուզ և Հայաստանի Հանրապետության չգոյությունը, միայն թե Հարավային Կովկասից իսպառ վտարվի Ռուսաստանը։

Արևմուտքի, նաև Թուրքիայի ամենահուսալի դաշնակիցը Հայաստանում` նիկոլ փաշինյանն է իր ՔՊ֊ական խմբակով։ Պատահական չէ, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բացահայտ հայտարարեց, որ 2026 թվականի ընտրություններում պաշտպանում է նիկոլ փաշինյանի թեկնածությունը։

Թուրքիան Հայաստանի ամենամոտ հարևաններից է։ Եվ չի բացառվում, որ թեկուզ և արդար ընտրությամբ, իշխանափոխության դեպքում` մեկ երկու ժամ հետո Թուրքիան դիվերսանտների հսկայածավալ զորք իջեցնի անմիջապես մեր սրտում` Հայաստանի Հանրապետության Հրապարակում։

Չկասկածեք, հաստատ կիջեցնի, եթե թուրքական ախորժակը չզսպվի Ռուսաստանի Ֆեդերատիվ Հանրապետության կողմից։

Մեր գյուղում ասում են, թամամ խոսքը իշին են ասում... Ամենևին միտք չունենալով կապիտուլյանտի համակիրներին ավանակի տեղ դնել, այնուամենայնիվ, նրանց հետ խոսում եմ թամամ խոսքով.

- Ի վերջո, կողմնորոշվեք՝ ո՞վ է հանդիսանալու Հայաստանի Հանրապետության անվտանգության և անկախության իսկական երաշխավորը։ Եթե գտնում եք, որ այդ դերում, իսկապես, հանդես են գալու Արևմուտքի կողմից խրախուսվող Թուրքիան և Ադրբեջանը, ապա միանգամայն ընտրության իրավունքը ձերն է.

Պատրաստվեք ձեր ձայնը տալու նիկոլ փաշինյանին...

Վերջապես, իմացեք և ճանաչեք` ո՞վ ո՞վ է...

Պատմությունը սպիրալաձև շարժում է, ամենը, ամեն ինչ, կամ կրկնվում է, կամ էլ իր մեջ կրկնության պատրանք ունի։ Այնպես որ` 1915 թվականը միայն անցյալում չէ, այն կարող է նաև մեզ հետապնդել ապագայում...

16.01.2026թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ