ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Սրանք լույս մարող են

Սրանք լույս մարող են
23.08.2026 | 16:31

Ամեն անգամ մտքով գնում եմ Չեխովի «3 քույր» պիես ու հիշում եմ Նատալյային՝ Պրոզորովի կնոջը, որը բոլոր առումներով հակասում էր ազնվատոհմիկ քույրերին: Բայց մի դրվագ է գալիս անընդհատ աչքիս. այդ պրիմիտիվ ու զզվելի, քաղքենի, գեղցի էակը, որպես տանտեր, քայլում է իր գռեհիկ կանաչ շորով տնով մեկ, սենյակից-սենյակ ու մարում է տան բոլոր լույսերը… ճիշտ սրանց նման: Սրանք մեզ հետ նույն կերպ են վարվում: Սրանք լույս մարող են:

Ու արդեն՝ ութ տարի շարունակ:

Հովհաննես Պողոսյան

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ