Ժողվարչապետի թիմում ուրախանում են, թե Հայաստանն արդեն հզոր զենք է արտադրում և արտահանում: Իսկ հայրապետյան մխոն՝ ինչ-որ տեխնոլոգիաների նախարարը, հպարտորեն ասում է, որ շատ գաղտնի ճանապարհներով, շատ յուրահատուկ լոգիստիկայով հայ արտադրողներն իրենց ապրանքը հասցրին սպառողներին, որոնց անունները չեն նշվում:
Այս մասին խոսվեց մոսկովյան «Место встречи» հաղորդման ժամանակ, ցույց տվեցին նաև հայրապետյան մխոյի ֆիզիոնոմիան: Եվ եզրակացրին, որ Հայաստանի հզոր զենքը գնացել է բանդերականներին, հակառակ դեպքում պատվիրատուի անունն ու հասցեն գաղտնի չէին պահի: Նաև հիշեցին, որ դեռ ամիսներ առաջ բանդերա-նիկոլական համաձայնություն էր ձեռք բերվել ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալ:
Դե, հակազգային ռեժիմը հո պոզով-պոչով չի լինում:
Էլ ի՞նչ անի ժողվարչապետը, որպեսզի հասկացվի համազգային մակարդակով, որ այս իշխանությունն աղերս չունի հայ ժողովրդի և նրա շահերի հետ: Բոլոր պարերը պարեցին, հիմա էլ անցել են բանդերականներին զինելուն:
Իհարկե, սա պետք է ուրախացնի մեզ, քանի որ յուրաքանչյուր նման քայլ մոտեցնում է փաշինյան նիկոլի վերջը, և բանդերականներին զենք ուղարկելու դիմաց նրա քիթը կջարդեն հունիսի 7-ից անմիջապես հետո:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ