Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

«Նրանք այդ հացից չեն ուտում, սնվում են ճոխ սեղանների լավ խորտիկներով»

«Նրանք այդ հացից չեն ուտում, սնվում են ճոխ սեղանների լավ խորտիկներով»
05.12.2014 | 00:13

«ՀՀ կառավարությունն այնքան է մտածում ժողովրդի մասին, որ որոշել է ալյուրը հարստացնել զանազան վիտամիններով, ճարպային հավելանյութերով, երկաթով: Ըստ առողջապահության նախարարի՝ երկաթի պակասի պատճառով մեր երկրում բոլորը սակավարյունությամբ են տառապում: Հետաքրքիր է՝ պարոն Մուրադյանն է՞լ է սակավարյուն, ինչպես նաև կառավարությունն իր կազմով, իր վարչապետով, որովհետև ժամանակին ալյուրը չեն հարստացրել»,- երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց «Դեպի Եվրասիական միություն» ժողովրդական շարժման ղեկավար ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ, նշելով, որ կառավարությունը շատ վտանգավոր ձեռնարկ է սկսել ու պատրաստվում է ներկայացնելու Ազգային ժողովի հաստատմանը: Տիկին Ղազարյանը կարծիք հայտնեց, որ մեր ղեկավարները գործարք են կնքել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, դրամաշնորհ են շահել ու կատարում են իրենց հանձնարարությունը՝ ի հաշիվ ժողովրդի առողջության, մինչդեռ պետք է ապահովեին բարեկեցիկ կյանք, որ ժողովուրդը կարողանար միս, ձուկ, բանջարեղեն ու միրգ ուտել: «Սա դավաճանություն է,- ասաց նա:- Նրանք այդ հացից չեն ուտում, սնվում են ճոխ սեղանների լավ խորտիկներով»:
«Հայկական սոցիալիստական հեղափոխության ճակատ» նախաձեռնության նախագահ ԻՇԽԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ հավելեց, որ կառավարությունից պահանջում են՝ մինչև որևէ քայլ ձեռնարկելը ժողովրդին բացատրել, թե ինչն ինչ է. «Համապատասխան մասնագետները, գերատեսչության պատասխանատուները ե՞րբ բացահայտեցին, որ ցորենի այլուրի մեջ երկաթի պարունակությունը պակաս է: Կամ՝ Հայաստանում միայն ցորենի արտադրությա՞մբ է հացի հարցը լուծվում, հանձնաժողովը պարզե՞լ է, թե ներմուծված որ ալյուրի մեջ է հայտնաբերվել պակասը»։
Բանախոսն ընդգծեց, որ ցորենի սերմացուի մեջ եթե ինչ-որ բան պակաս է, ցորենը չի կարող աճել, կոմբայնը չի կարող քաղել ցորենը, իսկ ցորենի մեջ եթե ինչ-որ բան պակաս է, չի կարող դառնալ համապատասխան հաց: Իշխան Թովմասյանը զարմանքով նկատեց նաև, որ խոսվում է հացի մեջ առկա պակասության մասին, միաժամանակ վազող տողով գրում են, որ լավաշը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Արմենուհի Ղազարյանը իր անձնական փորձից օրինակ բերեց. «Դուստրս հղի էր, ֆոլիաթթու պարունակող վիտամիններ էին նշանակել, ինչը նրա մոտ ալերգիայի պատճառ դարձավ: Մեր կառավարությունը հետազոտե՞լ է՝ այս կամ այն անձին հակացուցվա՞ծ են, թե՞ ցուցված այդ վիտամիններն ու հավելումները»:
Բանախոսները նշեցին, որ առաջիկայում հնարավոր է՝ մասսայական միջոցառմամբ պահանջ ներկայացնեն կառավարությանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 39968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ