ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Եթե պաշտոնական Բաքուն որևէ իրական ապացույց ունենար մեր հայրենակիցների և մեր պետության դեմ, ուղղակի կվազեր միջազգային դատարաններ

Եթե պաշտոնական Բաքուն որևէ իրական ապացույց ունենար մեր հայրենակիցների և մեր պետության դեմ, ուղղակի կվազեր միջազգային դատարաններ
19.08.2026 | 12:22

«Հետաքրքիր զարգացումներից է նաև այն, որ այստեղի պաշտպաններից մեկը հայտարարել է, որ չեն ուզում իրենք, որպեսզի գործը հասնի միջազգային դատարան, որովհետև մեղադրանքների ավելի քան 95%-ը շինծու է, և որևէ ապացույց չկա․․․ Եվ իսկապես, դա այդպես է»։ Սա հատված է Բաքվում գերության մեջ պահվող Դավիթ Բաբայանի ձայնային հաղորդագրությունից։ Բաբայանը նաև խոսել է իր և մեր այլ գործընկերների մոտ առաջացող առողջական խնդիրների մասին։

Ես տարբեր առիթներով գրել եմ, որ եթե պաշտոնական Բաքուն որևէ իրական ապացույց ունենար մեր հայրենակիցների և մեր պետության դեմ, ապա ուղղակի կվազեր միջազգային դատարաններ, այլ ոչ թե ներքին փակ շինծու դատական տեսարաններ կբեմադրեր։ Ավելին, Բաքուն երբեք «խաղաղության պայմանագրի» հարցում նախապայման չէր դնի՝ հետ քաշել միջազգային իրավական հայցերը։ Ադրբեջանում հոյակապ գիտեն, որ իրավունքն ու ապացույցը մեր ձեռքին է, ուղղակի մենք ունենք անկամ և Ադրբեջանի երազանքների ցուցակի իրագործումն ապահովող իշխանություն։ Դա մեր մեծագույն խնդիրն է։

Ցավով պետք է նշեմ, որ, ըստ իս, ի հեճուկս իշխանությունների հավաստիացումների՝ իրական ոչ մի քայլ չի կատարվում մեր հայրենակիցների ազատ արձակման համար։ Եթե արվեին իրական քայլեր, ապա այդ մարդիկ վաղուց կլինեին ազատության մեջ՝ ի վերջո, հենց օգոստոսի 8-ին նախաստորագրված պայմանագրի մեկ տարվա առթիվ:

Չէ՞ որ ԱՄՆ նախագահը խոստացել էր այդ հարցը բարձրացնել Ալիևի առաջ և լուծել։

Տաթևիկ Հայրապետյան

Հ.Գ. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից՝


https://www.youtube.com/watch?v=BacNE0mkUHo

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ