ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Վարդանյանին ուզում էին դատել Սյամոն, Նիկոլն ու Ալիևը

Վարդանյանին ուզում էին դատել Սյամոն, Նիկոլն ու Ալիևը
27.09.2023 | 14:47

Փաստորեն, Ռուբեն Վարդանյանին դատելու անհրաժեշտությունից երեկ Հ1-ում խոսում էր Իժոն, որը հեշտ ու հանգիստ սահմանը հատել էր, որովհետև իրեն «չէին ճանաչել»:

ՈՒ արդեն էսօր Ռուբիկին բռնեցին ադրբեջանցիք՝ սահմանի վրա, քանի որ իրեն ճանաչել էին:

Հիմա Սյամոյի նավոդկով տրամաբանորեն պետք է ձերբակալվեն Արցախի երկու նախկին նախագահներն ու ներկայիս նախագահը:

Հ.Գ. Ագենտուռան սենց պետք է աշխատի, բա չէ, ռուսների նման: Մարդը երեկ եթերում ասաց՝ էսօր արդեն կայացած փաստ է ասածը:

Նարեկ Սամսոնյան

Դիտվել է՝ 3496

Մեկնաբանություններ