«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

Արոնյանի ու Պետրոսյանի կազմակերպած շախմատային սեանսի եկամուտը` «Հայաստան» հիմնադրամին

Արոնյանի ու Պետրոսյանի կազմակերպած շախմատային սեանսի եկամուտը` «Հայաստան» հիմնադրամին
09.11.2020 | 14:39

Երեկ Ազնավուրի հրապարակում անցկացվեց շախմատի հաժամանակյա սեանս՝ արցախցի ու հայաստանցի 20 երեխաների մասնակցությամբ։ Նախաձեռնողները գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Ստեփանակերտում ծնված Մանուել Պետրոսյանն են՝ նշանաբանը՝ «Մատ տեռորին»։

«Այսօրվա խաղի մեսիջը նա է, որ մենք պետք է ահաբեկչության դեմ պայքարենք ամեն ինչով: Այս կռիվը սկսվել է շատ շուտ և չի արժանացել պատժի, Թուրքիան չի արժանացել պատժի: Եթե առանց պատիժ ես մնում, դու կարծում ես, որ այդպես է ձևը», - ասում է Արոնյանը:

«Տեռորին մատ ենք անելու մեր միասնական ուժով, մեր համերաշխությամբ, տեռորին մատ են անում այնտեղ զենքը ձեռքին մեր տղաները: Մենք հավատում ենք նրանց ամեն կերպով», - հավելում է Մանուել Պետրոսյանը: Լևոն Արոնյանը վաճառքի էր հանել նաև մոր «Լևոն Արոնյան» գիրքը, եթե ողջ տպաքանակը սպառվի, մոտ 6 միլիոն դրամ կուղղվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Արոնյանն ասաց նաև, որ արտերկրում բնակվող իր բազմաթիվ ընկերներ այս օրերին Հայաստանի հետ են, հասկանում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են պատերազմ հայտարարել Արցախին։ Գրոսմայստերի խոսքով՝ պատերազմի այս օրերին ինքը հետևություններ է արել, շատերի հետ էլ կապերը խզել է. «Մարդիկ կան, որոնց հետ ասենք ես երևի թե ապագայում չեմ շփվի, որովհետև իրենք թույլ են տվել իրենց ինչ-որ ոչ կոռեկտ բաներ, բայց մեծամասնությունը իմ ընկերների շախմատի շուրջ և շախմատից դուրս մեզ հետ են այսօր: Միշտ եղել է վերածնունդ մեր ազգի, միշտ եղել է մի նոր սկիզբ, և պետք է շարունակենք պայքարելը»:

Դիտվել է՝ 9225

Մեկնաբանություններ