ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Բերդ քաղաքում կայացան քաղաքապետի ընտրություններ

Բերդ քաղաքում կայացան քաղաքապետի ընտրություններ
24.09.2012 | 03:34

Ինչպես նախօրոք տեղեկացրել էինք, սահմանամերձ Բերդ քաղաքում սեպտեմբերի 23-ին կայանալու էին քաղաքապետի ընտրություններ: Պայքարը հիմնականում ծավալվում էր երկու ՀՀԿ-ական թեկնածուների միջև: Կար ևս երկու թեկնածու` մեկ ԲՀԿ-ական և մեկ անկուսակցական, որոնց անուններն առանձնապես չէին շրջանառվում նախընտրական գործընթացներում:

Ընտրությունների նախաշեմին ընտրապայքարի մեջ մնացել էր երեք հոգի` ՀՀԿ-ականներ Հարություն Մանուչարյանը, որ երկար տարիներ ղեկավարում էր Հայաստանի էլեկտրացանցերի Բերդի մասնաճյուղը, այժմ արդեն նախկին քաղաքապետ Անդրանիկ Շառյանը և ԲՀԿ-ական Համլետ Ադամյանը:
Ընտրության արդյունքում ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. ընտրությանը մասնակցած քաղաքացիներից 2800 հոգի ձայն է տվել Հարություն Մանուչարյանին, 1040 հոգի` Անդրանիկ Շառյանին, 700 հոգի` ԲՀԿ-ական Համլետ Ադամյանին:
Չնայած մարզային իշխանությունները` ի դեմս մարզպետի, նախընտրական և բուն ընտրական գործընթացներում ակնհայտորեն սատարում էին Ա. Շառյանին, այնուամենայնիվ, Բերդն այսուհետ ղեկավարելու է նորընտիր քաղաքապետը` Հարություն Մանուչարյանը: Ինչպես վկայում են քաղաքի բնակիչները, ընտրատեղամասերում կոպիտ խախտումներ և միջադեպեր տեղի չեն ունեցել: Իսկ քաղաքի կարևորագույն հաստատություններից մեկի` հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանի հետ մեր ունեցած հանդիպման և հետընտրական տրամադրությունների մասին պատմող հրապարակումն առաջիկայում կներկայացվի «Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի ներքո:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ