ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Թանկ ու անդառնալի կորուստներով սկսեցինք տարին

Թանկ ու անդառնալի կորուստներով սկսեցինք տարին
08.01.2014 | 22:07

Մի քանի ժամում երկու գույժ. նախ Արմեն Մազմանյանի, ապա Լևոն Խեչոյանի մահը: Արմեն Մազմանյանի հետ հանդիպումներս դարձել են հարցազրույց ու հրապարակում: Լևոնը խուսափում էր դրանցից, նեղսրտում, երբ պնդում էի: Բայց հաճախ էր հյուր գալիս իր մեծ համերկրացուն` Դերենիկ Դեմիրճյանին: Մի անգամ էլ որոշեցինք գժություն անել` «զգալ» Դեմիրճյանին: Լևոնի խնդրանքով բացեցի թանգարանի ցուցափեղկը, դուրս հանեցի Դեմիրճյանի ջութակն ու հովանոցը` դասականի` ժնևյան տարիների խորհրդանիշերը: Լևոնը ձեռքն առավ ջութակը, ես` հովանոցը: ՈՒ լուսանկարվեցինք: Բազում հուշերից հատկապես սա է տպավորվել իմ մեջ: ՈՒ հիմա սպասում եմ իր «Մհերի դռան գիրքը» երկին, որ պիտի գա` շարունակելու անմահներին հատուկ ոչ երկրային կյանքի ճանապարհը:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ