Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Վահագն Չախալյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի

Վահագն Չախալյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի
23.01.2026 | 13:15

Կես տարուց ավելի անհիմն կալանավորված է Վահագն Չախալյանը։

Գրում եմ «անհիմն» ոչ միայն որովհետև նա անցնում է «Սրբազան պայքարի» անդամների դեմ շինծու գործով, այլ որովհետև նույնիսկ այդ գործով բոլոր գաղտնալսումներից գեթ մեկում Վահագնի ձայնը չկա։

(Այդ գաղտնալսումների հրապարակված ձայնագրությունները հիշում եք, չէ՞, որ քննչականը մոնտաժել էր տարբեր կտորներից, որպեսզի հանրությանը մոլորեցնի)։

Վահագնին կալանավորել էին անցյալ տարվա հուլիսի 5-ին, իսկ նոյեմբերի 27-ին ևս 3 ամսով երկարացրին կալանքը։

Վահագն Չախալյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին!

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 5024

Մեկնաբանություններ