Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը հասել է իր նպատակին. Նիկոլի ոհմակը ոռնում է

Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը հասել է իր նպատակին. Նիկոլի ոհմակը ոռնում է
12.09.2026 | 11:49


Հայաստանի քաղաքացիությունից լեգենդար գեներալ- լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հրաժարվելը, կարծում ենք, ինքնանպատակ չէր: Այն քաղաքացիությունից հրաժարում չէր պարզապես հրաժարվելու համար, այլ նկատի ունենալով իր անվան կշիռը, իր բարձր հեղինակությունը, հանրահայտ լինելը Հայաստանում, Ռուսաստանում ու հայկական սփյուռքում, կատարված էր այն հաշվարկով, որ Հայաստանի քաղաքացիությունից իր հրաժարումը կվերածվի քաղաքական սկանդալի, կխռովի ինչ-որ առումով լճացած քաղաքական կյանքը, խորհելու, մտածելու տեղիք կտա: Եվ եթե դա այդպես է, ապա կարելի է ասել, որ գեներալի հաշվարկը, ինչպես պատերազմում, այս անգամ էլ ճիշտ դուրս եկավ. նա արդեն հասել է այս նպատակին:

Իր հայրենիքի պաշտպանության, պաշտպանունակության զարգացման, մասնավորապես 1992-1995 թթ. Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած Նորատ Տեր-Գրիգորյանցի հրաժարումը Հայաստանի քաղաքացիությունից սիրով ու հաճույքով չի կատարվել, այլ զոհաբերական մի քայլ է, որպեսզի սթափվենք:

Միաժամանակ որևէ երկրի քաղաքացիությունից ցանկացած մեկի հրաժարումը տվյալ անձի մասնավոր ու սրբազան իրավունքն է, հետևաբար որևէ մեկն իրավունք չունի դա կասկածի տակ դնելու, քաղաքացիությունից այդ անձի հրաժարումը դատապարտելու, առավել ևս՝ հրաժարվողին վիրավորելու ու նրա հասցեին վայրահաչելու, ինչին վերջին օրերին ականատես և ունկնդիր ենք նիկոլական ոհմակի (չարախմբի) կողմից: Նրա՛նց, ովքեր Նիկոլ հայադավի կողմից Արցախի Հանրապետությունն Ադրբեջան կամ ադրբեջանական համարելուն ու պետական դավաճանությամբ մեր արտաքին թշնամուն հանձնելուն կողմնակից եղան, հանդես չեկան Նիկոլի և իր վարած հակահայ քաղաքականության այդ և բազմաթիվ այլ դրսևորումների դեմ, ու մինչ օրս էլ շարունակում են կողմնակից լինել Նիկոլ հայադավի հայասպան քաղաքականությանը:

Հարկ է ընդգծել, որ Նորատ Տեր-Գրիգորյանցի կողմից Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելը հայ ազգից հրաժարվել չէ ու չի կարող մեկնաբանվել իբրև այդպիսին, ինչը գեներալին նշավակելու, մեղադրելու և իր իրավունքից նրա օգտվելը դատապարտելու համար փորձում են անել Նիկոլի ոհմակից ոմանք: Գեներալի վերոնշյալ քայլը Հայաստանի իշխանությունն ուզուրպացրած, զավթած Նիկոլ հայադավի և իր իշխանական ոհմակի, մեր այդ ներքին թշնամիների վարած հակահայ քաղաքականության դեմ Նորատ Տեր-Գրիգորյանցի բողոքի յուրօրինակ արտահայտությունն է, նրանց, որոնց իշխանության օրոք Հայաստանը, ըստ էության, զրկված է հանրապետության կարգավիճակից, չունի հանրապետություն կոչվելու իրավունք, ավելին՝ վերածված է ոճրապետության:

Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ինչպես արդեն հայտնի է, հրաժարվելով Հայաստանի քաղաքացիությունից, վերադարձրել է իր հայկական անձնագիրը: Իր որոշումը նա բացատրում է նրանով, որ Հայաստանի իշխանությունը ներկայացնողները «դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրան թուրքերի օգնությամբ»։

Նա խոստացել է ներկայիս իշխանությունների օրոք այլևս երբեք չգալ Հայաստան։ Խելագար չէ, որ գա, շատ լավ հասկանում է, որ նույնիսկ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ հանցավոր կերպով շինծու, հակասահմանադրական, հակաօրինական քրեական վարույթ պատվիրած, նրան շինծու մեղադրանք առաջադրած ու վարույթը նույնիսկ դատարան հասցնելու անամոթությունն ու սրիկայությունն ունեցող իշխանությունը նույն կերպ կարող է վարվել նաև իր նկատմամբ, ավելին՝ բացառված չէ նույնիսկ, որ Հայաստան մուտք գործելիս, հենց օդանավակայանում, սահմանից կալանավորեն:

Դե երևի բոլորին է հասկանալի Նիկոլ հայադավի և իր ոհմակի սարսափը հայրենասեր զինվորականներից, մինչև իսկ, որքան էլ ծիծաղելի է, նույնիսկ նրանցից, ովքեր այժմ ծառայության մեջ չեն, պահեստազորում են գտնվում կամ թոշակի են անցած: Չէ՞ որ Նիկոլ հայադավը և իր իշխանությունից ոչ քչերն ապրում են ամենօրյա վախով, որ իրենց գործած բազմաթիվ ոճրագործությունների դիմաց մի օր հատուցում է լինելու…

1992-1995 թվականներին Տեր-Գրիգորյանցը գլխավորում էր Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը և առաջիններից էր, որ առաջարկեց Հայաստանում տեղակայել ռուսական ռազմաբազա։ Պարզ է, որ մի շարք այլ նպատակներից բացի, Հայաստանից ռուսական ռազմաբազան հանելու նպատակով Արևմուտքի և Արևմուտքի հայտնի ուժերի, բացառված չէ, նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից այստեղ իշխանության բերված և Հայաստանում իշխանության եկած Նիկոլ հայադավի համար հենց գեներալ գեներալ Տեր-Գրիգորյանցը և նրա նման մարդիկ առանձնապես ատելի են և հետապնդման առումով առաջնային թիրախ:

Հայաստանի քաղաքացիությունից գեներալի հրաժարվելու, դրա շուրջ ծավալվող զարգացումների վերաբերյալ ուշագրավ վերլուծությամբ են հանդես եկել ռուսաստանցի քաղաքագետներ Նիկիտա Մենդկովիչն ու Կիրիլ Կազակովը: Սակայն մինչ նրանց վերլուծությունը, մեկնաբանությունները հրապարակելը, ընթերցողների ուշադրությանը ներկայացնենք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Սաթի Թորոսյանի կատարած գրառումն այս թեմայով.

«Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Հայաստանից չի հրաժարվել, այլ հրաժարվել է անթասիբ ժողովրդից, պարտությունից հետո մեդալներ ստացող ու սեփական պատիվը ոտնատակ տվող գեներալներից, պատերազմից առաջ «Չե՞ք զգում պատերազմի հոտը» զգուշացումը բանի տեղ չդնողներից և պատերազմի ժամանակ նրա մասնագիտական առաջարկները մերժող թրքամետ իշխանությունից, որը ձեր աչքի առաջ քանդեց այն, ինչ իր սերունդը արյամբ ու քրտինքով էր կառուցել։

Չի՛ կարելի,ժողովուրդ, չի կարելի բանակ կառուցած, հաղթանակ կերտած գեներալին քարկոծել, իսկ պարտության և զոհերի պատասխանատուներին հերոսացնել։

Սա մեր օրերի ամենացավալի ու ամենախայտառակ իրողություններից մեկն է։

Նորատ Տեր-Գրիգորյանցի տասնամյակների վաստակը մեկ օրում չեք կարող ջնջել։

Մի բան էլ հիշեցնեմ… իսկ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին, Մարշալ Բաղրամյանին ոնց որ թե մոռացել եք քարկոծել, հա՞»։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն՝ այստեղ:

Դիտվել է՝ 658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ