ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

ԲՀԿ-ի մարզպետներին էլ ճանապարհեցին

ԲՀԿ-ի մարզպետներին էլ ճանապարհեցին
07.06.2012 | 06:50

Այսօր ԲՀԿ-ի երկու մարզպետները հրաժարական տվեցին։ Կառավարության նիստում տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի և Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի` աշխատանքից ազատվելու մասին դիմումները, ինչը բխում է ԲՀԿ-ի` կոալիցիայից հրաժարվելու տրամաբանությունից։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն առանձին անդրադառնալով յուրաքանչյուրի գործունեությանը`շնորհակալություն հայտնեց նրանց համատեղ աշխատանքի համար։

Դիտվել է՝ 7128

Մեկնաբանություններ