Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Ասում են

Ասում են
08.06.2022 | 07:25

Հայաստանում մարդիկ հասկանու՞մ են, որ 1915 թվականի ցեղասպանությունից ավելի մեծ բարոյական վնաս է հասցրել Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին՝ նա խայտառակել է հայ ժողովրդին աշխարհով մեկ։ Հայաստանում հասկանու՞մ են, որ նա ազգին նվաստացրել է ամբողջությամբ։


Հայաստանում մարդիկ հասկանու՞մ են, որ եթե նա մնա իշխանության` չի լինելու Հայաստան։ Ոչինչ չի լինելու։ Ասել եմ և կրկնում եմ` միայն մնալու են նա և իր կինը, որ ջրեն Երևանում տեղադրված Էնվեր Փաշայի արձանը:


Սեմյոն Բաղդասարով

Դիտվել է՝ 48672

Մեկնաբանություններ