Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Ասում են

Ասում են
17.06.2022 | 07:28

Դե, սիրում են գորտ, լյարդութոք և մակարոն արժևորող եվրոպացիներն այցելել Կիև։ Օգուտը՝ զրո։ Նորից խոստացան անդամակցություն ԵՄ-ին, հին հաուբիցներ, գորիլկայի շշեր բացվեցին, և գնացքով, ինչպես հարյուր տարի առաջ, հայդա տուն։ Եվ ամեն ինչ լավ է։ Միայն թե դա ՈՒկրաինային խաղաղության ոչ մի կերպ չի մոտեցնում։ Իսկ ժամացույցն աշխատում է:


Դմիտրի Մեդվեդև

Դիտվել է՝ 44327

Մեկնաբանություններ