Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

«Մի ամբողջ քաղաքակրթություն այսօր երեկոյան կոչնչանա ու երբեք չի վերականգնվի»

«Մի ամբողջ քաղաքակրթություն այսօր երեկոյան կոչնչանա ու երբեք չի վերականգնվի»
07.04.2026 | 21:14

ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունը «շուտով» կավարտվի։

«Միացյալ Նահանգները մեծ մասամբ իրականացրել է իր ռազմական նպատակները։ Կան որոշ բաներ, որոնք մենք կցանկանայինք անել, օրինակ՝ մի փոքր ավելի ռազմական առումով աշխատել Իրանի զենք արտադրելու կարողության վրա։ Սակայն ռազմական նպատակները մեծ մասամբ իրականացված են։ Սա նշանակում է, որ, ինչպես ասել է նախագահ Դոնալդ Թրամփը, այս պատերազմը շատ շուտով կավարտվի: Մի ամբողջ քաղաքակրթություն այսօր երեկոյան կոչնչանա ու երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար կլինի»,- նշել է Վենսը։

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 5024

Մեկնաբանություններ