Շոգի հզոր ալիքն ընդգրկել է Եվրոպայի զգալի մասը՝ ստիպելով մի շարք երկրների իշխանություններին սահմանափակող միջոցներ կիրառել և արտակարգ նախազգուշացումներ հայտարարել ռեկորդային բարձր ջերմաստիճանների պատճառով։ Սպասվում է, որ Ֆրանսիայի 96 տարածաշրջաններից 35-ում կհայտարարվի եղանակային վտանգի «կարմիր» մակարդակ. որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 39-41°C-ի:               
 

«Եվրոպացու բարոյականը ավերված է, բարոյապես սնանկացած է նա»

«Եվրոպացու բարոյականը ավերված է, բարոյապես սնանկացած է նա»
20.06.2026 | 13:39

Պետք է ընդմիշտ երես շրջել այդ փչացած Եվրոպայից և գարշանքով երես շրջել։

Ղևոնդ Ալիշան

Ավետիք Իսահակյանի հուշերը Ղևոնդ Ալիշանի մասին

Հայաստանը ո՛չ ոք այնպես չգիտե, ինչպես նա, ո՛չ ոք այնքան չի սիրել, որքան նա, այս մեծ հայրենասերը։ Իրականությունը նրա գրչի տակ երազ է դարձել և երազը՝ իրականություն։

Լուսանկարը վերցնում եմ խորին շնորհակալությամբ, նորից համբուրում եմ բազմաշխատ ձեռքը և խուցից դուրս գալիս։

Տակավին Վենետիկ էի, երբ Պետերբուրգի հայ ուսանողների մի խմբակից նամակ ստացա։ Գրում էին, որ ուսանողների այդ խմբակը ձեռնարկել է ժամանակակից հայ անվանի մարդկանց կենսագրությունը գրել ժողովրդական լայն խավերի համար։ Դիմում էին ինձ, որ անմիջապես Ալիշանից կենսագրական տեղեկություններ, փաստեր, դրվագներ խնդրեի, պատմեր ինձ և նույնպես միաբաններից հավաքեի նյութեր, նաև հարցնեի նրա կարծիքը թրքահայերի հարցի մասին (Հայկական հարց)։

Այս նամակով զինված, գնացի Ալիշանի մոտ։ Ալիշանը հեգնանքով ասաց.

- Այդ ինչ ծանր քար են դրած քո մեջքին։ Վախեցա՞ր․ գրելիք բան մը չկա։ Ես կենսագրություն չունիմ։

Ասաց, որ իրեն 8 - 9 տարեկան հասակում Կ. Պոլսից բերել են Ս. Ղազար, նվիրել են վանքին։ Սկսել է աշակերտել միաբանության դպրանոցում, ավարտել է շատ մատաղ տարիքում, ուսանող է եղել և մի քանի տարի էլ Փարիզի Մուրադյան հայ վարժարանում դասատու և վարիչ է եղել։ – Եվ քանի մը գրքեր եմ գրած։ Ուրիշ ալ ըսելիք չունիմ։ Գրքեգիրք՝ ատ է եղած իմ ճամփան։ Ուրիշ տեղեր չեմ գացած։

Հետո ասաց, որ աշխարհականները կենսագրական ունին, կարող են ունենալ։ Գործեր կբռնեն, կընկնին, կելնեն։

Ճամփորդություններ կկատարեն, կկռվին, դատեր կվարեն, կամուսնանան, երեխաներ կունենան և այլն, և այլն։

Ինչ վերաբերում է Հայկական հարցին, Ալիշանն ասաց հետևյալը, որ ես շարադրում եմ արևելահայ բարբառով.

- Իհարկե, հայ ժողովուրդը լավ գիտեր, որ իր սեփական ուժերով չպիտի կարողանար թոթափել թուրքական լուծը, ինչպես առանց Եվրոպայի օգնության չպիտի կարողանային ազատվել ո՜չ Հունաստանը և ո՜չ Բուլղարիան։ Հայ ժողովուրդն էլ, նրանց հետևելով, հույսը դրել էր քրիստոնյա Եվրոպայի օգնության վրա, մեծ, քաղաքակիրթ պետությունների մարդասիրության վրա։

Այստեղից էլ հայ ժողովրդի մեծագույն և բազմաղետ սխալը։

Կոտորածների ժամանակ Թերզյան հայ կարդինալը գնում է Հռոմ, ընկնում է սրբազան պապի ոտները, աղերսում է, որ պապը դիմում անե քրիստոնյա մեծ պետություններին՝ Անգլիային, Ռուսիային, Ֆրանսիային, Գերմանիային, որ ջարդարար թուրքի ձեռքը բռնեն։ Սրբազան պապն ասում է. - «Այդ քրիստոնյա մեծ պետություններն են հայերին կոտորողները, ես որի՞ն դիմեմ»։

Եվրոպական պետությունները ոչ միայն չօգնեցին և չպաշտպանեցին իրենց հուսացող հայ ժողովրդին, այլ պատեհ առիթ գտան շահագործելու հայկական արյունը։ Հայ ժողովրդին վաճառեցին թուրք դահիճին, փոխարեն ստացան տնտեսական-առևտրական մենաշնորհներ։ Եվրոպացու «բարոյականը ավերված է», բարոյապես սնանկացած է նա. նախնական մարդու բնական մարդասիրությանն էլ չունի անգամ։ Նա ստախոս է, շահամոլ է և եսական։

Պետք է վերջ տալ հայերի մեջ եղած հեղափոխական ընկերությունների գործունեությանը, պետք չէ գրգռել թուրքերի մոնղոլական արյունը։ Պետք է ընդմիշտ երես շրջել այդ փչացած Եվրոպայից և գարշանքով երես շրջել։

Սիրեցե՛ք հայոց լեզուն, Հայաստան աշխարհը և սիրեցե՜ք միմյանց։ Ես խոնարհեցի գլուխս և դուրս ելա նվիրական խուցից։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ