ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Աղոթարան

Աղոթարան
12.08.2026 | 00:11

Փա՛ռք Քեզ, Տե՛ր Աստված մեր,
որ նոր օր պարգևեցիր մեզ խաղաղությամբ ու զորությամբ։
Մարդասե՛ր Տե՛ր,
պահպանի՛ր մեր հոգիները, փրկի՛ր մեզ մեղքից և չար մտքերից, թող մեր գործերը առաջնորդվեն բարությամբ և ճշմարտությամբ։
Քեզ փառք, պատիվ ու օրհնություն այժմ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։


«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3278

Մեկնաբանություններ