Պատարագը այն վայրն է, որտեղ մարդը գալիս է Աստծուն հանդիպելու։ Բայց երբեմն այդ հանդիպման ամենախորհրդավոր պահը ոչ թե այն է, երբ մենք լսում ենք Աստծո խոսքը, այլ այն, երբ թվում է՝ Աստված լռում է...
Երբ աշխարհիկ իշխանավորը հայտարարում է, թե Եկեղեցու կանոնական Հովվապետն իր համար Կաթողիկոս չէ կամ «Ամենայն Հայոց» չէ, բնական հարց է առաջանում՝ ե՞րբ և ո՞վ է աշխարհիկ իշխանությանը տվել Եկեղեցու Հովվապետի կանոնական կարգավիճակը սեփական ընդունմամբ կամ մերժմամբ որոշելու իրավասություն...
«Նաեւ զՀանրապետութիւնս Հայաստան եւ (զգերեալ) Արցախ աշխարհացս եւ զժողովուրդն հայոց զօրացուսցես եւ պահպանեսցես յամայր ամս ընդ հովանեաւ ամենազօր Աջոյ Քո ի շինութեան, ի խաղաղութեան եւ յանսասանութեան»...
ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այցելել Տիգրանաշեն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորին՝ այցելել հավատացյալի տուն, կամ Տիգրանաշենի բնակչից լսել նրա տեսակետը սեփական բնակավայրի և նրա ճակատագրի վերաբերյալ...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...