«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Ո՞վ է տիրադավ Արմանին կարգալույծ անելու առաջարկն արել

Ո՞վ է տիրադավ Արմանին կարգալույծ անելու առաջարկն արել
27.02.2026 | 12:09

Ըստ 168.am-ի խիստ հավաստի տեղեկությունների՝ Մասյացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդ տիրադավ Արմանին կարգալույծ անելու առաջարկը գրավոր նամակով Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) օրակարգ է բերել ՀԵՆՑ ԻՆՔԸ՝ Պոլսո հայոց պատրիարք տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Նրա գրավոր առաջարկը հավանության է արժանացել և Արման Սարոյանը կարգալույծ է արվել։

Այս լուրը կարդալուց չզարմացա։

Էրդողանին երկրպագողից և Թուրքիայի կառավարության անդամի կարգավիճակ ունեցողից այլ բան պետք էլ չէր սպասել։ Բացի այդ չանտեսենք Մաշալյանի շեֆի՝ Էրդողանի ազդեցությունը հարբեցող ծաղրածուի վրա։

Եթե վերը հրապարակված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Մաշալյանը տիրադավների ձախողումից հետո նոր շունչ է փորձում տալ հակաեկեղեցական շարժմանը։

Եթե վերը նշված լուրը համապատասխանում է իրականության, ապա շատ լավ կլիներ, որ Մայր Աթոռը հրապարակեր Մաշալյանի հակաարմանչիկական այդ նամակը։

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ