Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Իսրայելական «Երկաթե գմբեթ» լեգենդար ՀՕՊ համակարգը Իրանի շնորհիվ վերածվեց թղթե գմբեթի

Իսրայելական «Երկաթե գմբեթ» լեգենդար ՀՕՊ համակարգը Իրանի շնորհիվ վերածվեց թղթե գմբեթի
18.06.2025 | 19:37

Մինչ Իսրայելը հայտարարում էր Իրանի երկինքը գրավելու մասին, իրանական հրթիռները թափվում էին Իսրայելի քաղաքների ու միջուկային օբյեկտների վրա՝ ոչնչացնելով նաև իսրայելական ՀՕՊ համակարգերը։

Իսրայելական «Երկաթե գմբեթ» լեգենդար ՀՕՊ համակարգը Իրանի շնորհիվ վերածվեց թղթե գմբեթի, և ամբողջ գիշեր իրանական հրթիռները ոչնչացրին Իսրայելի բազմաթիվ ռազմավարական օբյեկտներ, այդ թվում՝ մի քանի օդանավակայան ամբողջությամբ։

Չեմ զարմանա, եթե Իրանը պաշտոնապես հայտարարի ատոմային ռումբ ունենալու մասին, ինչը կնշանակի, որ Վիետնամից հետո ԱՄՆ -ն երկրորդ անգամ ծանր պարտություն է կրում, բայց տուժում է Իսրայելը։

Սպասենք իրադարձությունների զարգացմանը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 15313

Մեկնաբանություններ