Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Սա ձեր վերջին հնարավորությունն է, մարդ մնացեք, հայ մնացեք

Սա ձեր վերջին հնարավորությունն է, մարդ մնացեք, հայ մնացեք
08.08.2025 | 11:24

Եթե առաջիկա մի քանի ժամում, մի խումբ պատգամավորներ ստորագրեն իմպիչմենտի գործընթացի տակ, մի քանի բոցաշունչ հայտարարություններ անեն, դիմեն մյուսներին, թեկուզ ձևականորեն սկսեն քննարկում մյուս պատգամավորների և հանրության հետ, Հայաստանը այսօր կխուսափի վերջնական կապիտուլացիայից։

Ոչինչ չանելով ուղղակի կվերածվեն քպ ուսապարկի, կարժանան դավաճան և ազգակործան «տիտղոսին»։

Այս պահին միակ գործնական քայլը, որը կարող է Հայաստանի Հանրապետության պետականության շարունակության հիմք ծառայել, բեկումն է իմպիչմենտի գործընթացում։

Տիկնայք և պարոնայք երեսփոխաններ, սա ձեր վերջին հնարավորությունն է, մարդ մնացեք, հայ մնացեք:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 10609

Մեկնաբանություններ