ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Նեղացած է

Նեղացած է
07.10.2016 | 00:58

«Ի՞նչ թղթապանակ էր, հա՞ստ էր, թե՞ բարակ». այս հարցը տանջում էր ոչ միայն կառավարության նիստին հետևող լրագրողներին, այլև բոլոր նրանց, ովքեր նկատել էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ձեռքի թղթապանակը: Գուցե թղթապանակը գլխավոր դերում չլիներ, եթե պաշտոնից նրա հեռացումը այդ նույն օրը չիրականացվեր:

Երեկ նա կառավարություն էր եկել ինչ-որ թղթապանակով, հանձնել այն ու հեռացել: Բայց Սուրիկ Խաչատրյանը Սուրիկ Խաչատրյան չէր լինի, եթե օրենք չխախտեր. նրա մեքենան երթևեկության կանոնները ցուցադրաբար արհամարհելով արագ հեռացել է տարածքից: Փաստորեն, Սուրիկ Խաչատրյանը հեռացել է նեղացած:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ