Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կլինեն երկուշաբթի կայանալիք Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարության գլխավոր հյուրերը։ Այցի հիմնական նպատակը, սակայն, Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունների առաջմղումն է: Սա տեղի է ունենում Եվրոպայի համար բարդ շրջանում, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել է սրել առևտրային պատերազմը եվրոպական դաշնակիցների հետ՝ Գրենլանդիային տիրանալու մտադրությանը դիմադրելու համար:               
 

Խաղաղություն չեն աղերսում, չեն խնդրում, այլ նվաճում ու պարտադրում են

Խաղաղություն չեն աղերսում, չեն խնդրում, այլ նվաճում ու պարտադրում են
21.06.2023 | 22:01

Մեր երկրի աշխարագրական դիրքը և տարածաշրջանում շրջապատված մեղմ ասած, ոչ այդքան «բարեկամական» տրամադրվածություն ունեցող հարևաններով (Թուրքիա-Ադրբեջան) չի կարող լինել խաղաղություն:

Եթե մեր պետությունը պատրաստ չէ երկարատև պատերազմի, ապա… քանզի այս տարածաշրջանում նշված կողմերի նպատակն ամենևին խաղաղությունը չէ, այլ իրենց պետությունների ազգային անվտանգության ապահովումը և ֆինանսական հզորացումն է, որը հնարավոր է ինչպես շրջահայաց արտաքին ու ներքին քաղաքականություն վարելով, այնպես էլ անխոցելի պաշտպանական համակարգ ստեղծելով, որն այսօրվա քայլած, ապիկար, ոչ բանիմաց ու անբան իշխանությունները ձախողել են։

Խաղաղությունը նույնպես կենսակերպ է, ինչպես երկարատև պատերազմը։ Սա կոչվում է մեծ քաղաքականություն։ Նրանք, ովքեր չեն գիտակցում այս ամենը և շարունակ խոսում են խաղաղությունից, պետք է գիտակցեն, որ կանգնած են ընտրության առջև․ կա՛մ լռում են և մի կողմ քաշվում՝ հեռանում, քանզի իրենց երազած խաբուսիկ ու կեղծ «խաղաղությունը» երբեք չի լինելու երկրում, և իրենց կեղծ խաղաղասիրական կոչերով ընդամենը մոլորեցնում են հասարակությանը, կա՛մ պետք է պահանջեք ձեր ընտրած և ձեր վարչապետի աթոռը զավթած ու ատելություն քարոզող պատասխանատուից բյուջեն աննպատակային վատնելու փոխարեն պարզապես ձեռնամուխ լինի երկրի պաշտպանական համակարգի հզորացմանը, որը մեր երկրի բոլոր ժամանակների գլխավոր հրամայականն է, է՜է՜է՜է՜ էս ի՞նչ եմ ասում, էս ումից ինչ եմ ուզում ես էլ արդեն չգիտեմ, մենակ մի բան գիտեմ հստակ՝ խաղաղություն չեն աղերսում, չեն խնդրում, այլ նվաճում ու պարտադրում են:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հ.Գ. «Խաղաղության չարաշահումը պատերազմից աղետավոր է պարտված ժողովրդի համար»։

Գարեգին ՆԺԴԵՀ

Դիտվել է՝ 2759

Մեկնաբանություններ